Երևանի քաղաքապետարանը քանդում է Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի ապօրինի կառուցապատումը (տեսանյութ)
Երևանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող մայթին ապօրինի կառուցված հարթակը քանդվում է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա տեղադրել է տեսանյութ և կից գրառել.
«Կոմիտասի վրա զավթված մայթը վերականգնվում է։ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի մոտ բազմահարկ շենքի կառուցապատողը զավթել է մայթի մեծ մասը: Բազմաթիվ զգուշացումներից ու ծանուցումների հետո հրաժարվել են դադարեցնել ապօրինությունը»։