Խոշոր կապիտալը թուխս է նստել, բայց ոսկե ձվերը նեխելու են, ճուտ չեն հանելու. Բագրատյան (տեսանյութ)
Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը (Գնաճի հաղորդում)»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն. անդրադառնալով թեմային, հարցադրում արեց, թե ինչո՞ւ ԿԲ-ն այսօր ակտիվ չի սպասարկում ներդրումային համակարգին ու չի լրացնում բացը, որը կնպաստի ներդրումներին:
Նա խնդրի շուրջ հայտնեց իր տեսակետը և հավելեց. «Խոշոր կապիտալը թուխս է նստել և հույս է դրել, որ ճուտ կհանի, բայց այդ ոսկե ձվերը նեխելու են, ճուտ չեն հանելու, որովհետև այդ կապիտալը չի աշխատելու: Այն դատապարտված է վերադարձնելու այն մարդկանց, ումից խլվել է»:
Մանրամասները՝ տեսանյութում