«Յուվենտուս»–ը ցանկանում է գնել Կալիդու Կուլիբալիին
Իտալական «Նապոլի»–ի պաշտպան Կալիդու Կուլիբալին հայտնվել է «Յուվենտուս»–ի ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Կուլիբալիին ցանկանում է գնել նաև «ՊՍԺ»–Ն, «Ռեալ»–ը և «Մանչեսթեր Յունայթեդ»–ը, սակայն այս պայքարում կարծես թե թուրինյան ակումբը կլինի առաջատար։
Իտալական մի շարք մարզական լրագրողներ նշում են, որ «Չելսի»–ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին առաջիկայում կգլխավորի թուրինյան ակումբը, իսկ նա լավ ծանոթ է Կուլիբալիին ու շատ հնարավոր է, որ նա կարողանա համոզել, որ պաշտպանը գա հենց Թուրին։