Իտալական «Միլան»-ը դիտարկում է թիմ հրավիրել Ժոզե Մոուրինյուին
Իտալական թիմերում լուրջ մարզչական փոփոխության ֆոնին իտալական «Միլան»–ը ցանկանում է թիմ հրավիրել աստղային մարզչի։ Թիմը դիտարկում է ակումբ հրավիրել Ժոզե Մոուրինյուին։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Կայքը նշում է, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում է դիտարկել այդ տարբերակը, սակայն, ըստ նրանց, պարոն Ժոզեն միգուցե չհամաձայնվի, քանի որ նա ժամանակին գլխավորել է միլանյան ակումբի հակառակորդ «Ինտեր»–ը, այդ իսկ պատճառով միգուցե Մոուրինյուն չհամաձայնվի։