Պաշտոնական. Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպանը լքում է ակումբը
Լոնդոնի «Արսենալ»–ի պաշտպան Շտեֆան Լիխշտայները լքում է ակումբը։ Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի ինսթագրամյան էջից։
Նա շնորհակալություն է հայտնել ակումբի ղեկավարներին, երկրպագուներին ու թիմին։
Լիխշտայները նշել է նաև, որ իր համար մեծ պատիվ էր հանդես գալ այս ակումբում։ Շվեյցարացի պաշտպանը Լոնդոնի «Արսենալ» է եկել 2018 թվականին Թուրինի «Յուվենտուս»–ից։
Շվեյցարացին այս տարի բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 23 հանդիպման։