Բռնաբարության մեջ մեղադրվող Նեյմարը ուրբաթ օրը կհարցաքննվի
Երեկ բրազիլիայի ոստիկանությունը եղել է Բրազիլիայի հավաքականի հավաքատեղիում, որտեղ նրանք հանդիպել են հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։Ոստիկանությունը 45 րոպե սպասել է, որպեսզի Նեյմարը լրացնի այն թուղթը, որ նա պետք է հարցաքննվի ուրբաթ օրը։
Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնության է եկել, որ Նեյմարը հարցաքննություն կտա ընկերական հանդիպումից հետո։ Դրա հետ մեկտեղ ոստիկանությունը ստուգել է նաև Նեյմարի հեռախոսը, որտեղ եղել են աղջկա ինտիմ լուսանկարները։
Հիշեցնենք, որ Նեյմարը մեղադրվում է Փարիզի հյուրանոցներից մեկում բռնաբարություն իրականացնելու մեջ և այդ հարցով նա արդեն իսկ նշել է, որ ամեն ինչ եղել է փոխհամաձայնությամբ։