Ով էր Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ խաղադաշտ մտած կիսամերկ աղջիկը (լուսանկարներ)
2 օր առաջ Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ հանդիպման 17-րդ րոպեին խաղադաշտ մտավ մի կիսամերկ աղջիկ, ով դարձավ ֆուտբոլային տոնի անբաժան մասը։ Կիսամերկ աղջիկը վազեց մինչև խաղադաշտի կենտրոն, որից հետո նրան հեռացրին անվտանգության աշխատակիցները։
Եվ ահա պարզվեց, որ այդ կիսամերկ աղջիկը ամերիկացի մոդել, դերասանուհի Կինսի Վոլանսկին է։Այդ դեպքից հետո նա իր ինստագրամյան էջում գրել է․ «Կյանքը հարկավոր է այսպիսի խենթ քայլեր անելու համար, որը կհիշես ամբողջ կյանքի ընթացքում»։
Հետագայում պարզ դարձավ, որ Վոլանսկիին ամուսնության առաջարկ է արել ռուս բլոգեր Վիտալի Զդորովեցկին, այդ իսկ պատճառով աղջիկը հագել էր բլոգերի անունով շապիկ ու դուրս եկել խաղադաշտ։
Նյութի աղբյուրը՝ Cosmo.ru։