«Ուրալյան մոլագար»-ը դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ 12 կնոջ բռնաբարելու համար
Ռուսաստանի Եկատիրինբուրգ քաղաքի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել մի տղամարդու, ով 26 տարիների ընթացքում Եկատիրինբուրգում բռնաբարել ու սպանել է կանանց:
Նա առավել հայտնի է ուրալյան մոլագար մականունով: Մոլագարն իր առաջին հանցագործությունը կատարել է 1992 թվականին, նրա զոհը 15 ամյա աշակերտուհի էր: Մինչ 2009 թվականը նա դատապարտված է եղել , իսկ բանտից դուրս գալուց հետո շարունակել է իր ոճրագործությունները:
2014 թվականին նա փորձում է բռնաբարել ու սպանել մի կնոջ, ում հաջողվում է փախչել և այդ մասին հայտնել ոստիկանությանը: Երկարատև փնտրտուքներից հետո 2018 թվականին վերջապես հաջողվում է նրան հայտնաբերել ու ձերբակալել: Տղամարդը մեղավոր է ճանաչվել 12 կանանց բռնաբարության և մեկ կնոջ սպանության մեջ: