Ինչո՞ւ ես իմ երկրում չեմ կարող ակցիա իրականացնել Սորոսի գրասենյակի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ)
Ինչպես և նախատեսված էր, այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 15:00-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա սկսեցին Սորոսի գրասենյակի դիմաց: Վերջիններս Նարեկ Մալյանի գլխավորությամբ փորձեցին մոտենալ գրասենյակին, սակայն ոստիկանական պատը նրանց մոտ չթողեց:
Նարեկ Մալյանը նախ դիմեց ոստիկաններին, ապա ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հարց ուղղեց, թե ինչո՞ւ չեն կարող խաղաղ ակցիա իրականացնել Սորոսի գրասենյակի առաջ:
«Երբ պետք էր արգելափակել Ազգային ժողովը, դա կարելի էր, երբ դատարանները պետք է արգելափակվեին՝ կարելի էր... հիմա հարց եմ տալիս՝ ինչո՞ւ ես իմ երկրում չեմ կարող ակցիա իրականացնել Սորոսի գրասենյակի դիմաց»,- ասաց Մալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում