«Պահանջվում է մինչև 20-25 տարեկան աշխատող» հայտարարությունը նյարդայնացնող է. Ուրիխանյան (տեսանյութ)
Ինչպես իմ բոլոր նախագծերը, այս մեկն էլ համարում եմ դարձյալ հանրային պատվեր: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Մարդիկ գանգատվում են, որ տարիքը պրոբլեմ է, և մարդկանց աշխատանքի չեն ընդունում: Ներկայացնում եմ այնպես, ինչպես մարդիկ ինձ են ներկայացրել: Եվ այսպես առաջացավ միտք՝ աշխատանքային օրենսգրքում փոփոխությամբ հանդես գալ և պահանջ ձևակերպել, որ աշխատանքային խտրականությունների շարքին դասվի նաև տարիքային սահմանափակման արգելքը»,- ասաց պատգամավորը։
Նա նկատում է, որ սա հանրային պատվեր է, քանի որ «պահանջվում է մինչև 20-25 տարեկան աշխատողը նյարդայնացնող է հանրության համար» :
Մանրամասները՝ տեսանյութում