Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնում է Կիպրոս
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Կիպրոս: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը։
«Հունիսի 3-ից 4-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նաև Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ»։