Ինչպե՞ս է Լոնդոնը պատրաստվում ընդունել Դոնալդ Թրամփին
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը պատրաստվում է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Թրամփը Լոնդոն է ժամանում, որպեսզի մասնակցի «Դաշնակիցների Նորմադիայում տեղակայվելու» 75-ամյակին նվիրված միջոցառմանը:
Բացի այդ, Թրամփը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, ինչպես նաև կընթրի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հետ: Կանխատեսվում է, որ Թրամփի ժամանման պատճառով քաղաքում մեծ բողոքի ցույցեր կանցկացվեն:
Որոշ փորձագետներ կարծում են, որ Թրամփի վարած քաղաքականության դեմ բողոքի ակցիա իրականացնողները կլինեն շուրջ 100 հազար հոգի, ճիշտ նույնքան մարդ դուրս էր եկել Լոնդոնի փողոցներ, երբ 2018 թվականին Թրամփն այցելել էր Լոնդոն: