Սուպերվարչապետական համակարգում պատգամավորն այս կանոնակարգով պետք է հանգիստ իրա տեղը նստած մնա. Մարուքյան (տեսանյութ)
Ես չեմ կարծում, որ պատգամավորն իր անձնական շահերի համար է հարցում ուղղում նախարարությանը, և նման հայտարարությամբ պետք չի ստվեր գցել կամ լավ նախաձեռնության դեմն առնել: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով կանոնակարգին, ըստ որի կառավարությունը քաղաքացու հարցմանը պատասխանելու համար սահմանված ժամկետ է սահմանվել 5 օր, իսկ պատգամավորի համար՝ ավելի շատ:
Նկատենք, որ ԱԺ -ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա հիշեցրեց, որ նախկինում 15 օր ժամկետ էր սահմանված, իսկ այժմ փոխվել և քաղաքացու համար սահմանվել է ավելի կարժ ժամկետ, իսկ պատգամավորը 30 օր պետք է սպասի: Սա այն դեպքում, երբ Մարուքյանի դիտարկմամբ, պատգամավորները դիմում են հենց նույն քաղաքացիների հարցերով, ո՛չ թե իրենց անձնական:
«Իմ մոտ տպավորություն է, որ այս կանոնակարգը միտված է պատգամավորին դարձնել հնարավորինս անատամ գործիք, որ ոչ մի բան չկարողանա անել: Սենց սուպերվարչապետական համակարգում հանգիստ իրա տեղը նստած մնա»,- նկատեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում