ԱՄՆ-ում խոսել են Boeing 737 MAX ինքնաթիռի հերթական խնդրի մասին
Ամերկյան կառավարությունը հայտարարել է Boeing 737 MAX ինքնաթիռի հետ կապված ևս մեկ խնդրի մասին. խոսքը վերաբերում է ինքնաթիռի մի քանի անսարք մասերին: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Մինչ այդ հայտնվել էր, որ Boeing 737 MAX ինքնաթիռը որոշ ծրագրային խնդիրներ ունի:
Խոսքը վերաբերում է շուրջ 312 ինքնաթիռների ամբողջ աշխարհում:
Արդեն հայտարարվել է, որ վտանգավոր է այդ ինքնաթիռով թռիչքներ իրականացնել, քանի որ թռիչքի ժամանակ հնարավոր է խնդիրներ առաջանան:
Նախատեսվում է 10-օրյա ժամկետում փոխարինել այդ ինքնաթիռների անսարք մասերը նորերով: