Կիմ Չեն Ընը միջոցառման է գնացել «մահապատժի ենթարկված» պաշտոնյայի հետ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը միջոցառման է ներկայացել ոչ միայն իր կնոջ, այլ նաև իր առաջին տեղակալ Կիմ Յոն Չխոլի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Նախորդ շաբաթ Հարավային Կորեայի մի քանի պարբերականներ լուրեր էին տարածել, որ Կիմ Չեն Ընը մահապատժի է ենթարկել իր առաջին տեղակալին՝ Հանոյում ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողելու պատճառով:
Հավանաբար Կիմ Չեն Ընն իր հետ միջոցառման էր հրավիրել նաև Կիմ Յոն Չխոլին՝ տարածված տեղեկությունները հերքելու նպատակով: