Կառուցապատողների բողոքի ակցիան՝ ԱԺ դիմաց (տեսանյութ)
Ազգային ժողովի դիմաց մի խումբ կառուցողապատողներ բողոքի ակցիա են կազմակերպել «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման դեմ:
Նրանք պահանջում են կամ չընդունել օրենագիծը, կամ հետաձգել այն՝ ոլորտում ուսումնասիրություններ կատարելու համար:
Կառուցապատողները վստահեցնում են, որ օրինագծի ընդունումից հետո ցեմենտի գինը կթանկանա: