Հայտնի է Էդեն Ազարի տրանսֆերային արժեքն ու ընտրած խաղաշապիկի համարը
Մադրիդի «Ռեալ»-ը Լոնդոնի «Չելսի»-ի բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարի համար կվճարի մոտ 110 միլիոն եվրո։ Այս մասին տեղեկանում ենք Times պարբերականից։
Կայքը նշում է, որ մոտ 10-15 միլիոն եվրո էլ կստանա լոնդոնյան թիմը բոնուսների տեսքով և տեսականորեն կստացվի տրանսֆերային այն գինը, որ ներկայացնում էին անգլիական սպորտային կայքերը նախորդ շաբաթ․ այն է՝ 120 միլիոն եվրո։
Ընդգծենք նաև, որ ըստ նախնական տեղեկությունների՝ Ազարն «Արքայական ակումբում»( կընտրի 7 համարի խաղաշապիկը, որ նախկինում կրում էր Կրիշտիանու Ռոնալդուն։