Մահացել է «Ռեալ»-ի և «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսը
Քիչ առաջ Իսպանիայից եկած սարսափելի լուրը ցնցել է բոլորին։ Ավտովթարի հետևանքով այսօր մահացել է իսպանացի ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսը։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։
35-ամյա ֆուտբոլիստի մահը հաստատել է նաև նրա նախկին ակումբ «Սևիլիան»։ Ռեյեսը խաղացել է նաև Մադրիդի «Ռեալ»-ում և «Արսենալ»-ում։ Նա նաև հասցրել է խաղալ Իսպանիայի ազգային հավաքականում։
Ֆուտբոլիստի մահվան հետ կապված նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։