Ադրբեջանը սպանում է մեր զինծառայողին, մեր ղեկավարությունը՝ ներքին դավադրությունների մասին հայտարարում. Ռուբեն Մելիքյան
Ադրբեջանն իրենց ու մեր երեխաներին «պատրաստում է խաղաղության»՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը սպանելով մեր զինծառայողին՝ 19-ամյա Սիփան Մելքոնյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
«Իսկ մեր ղեկավարությունը ներքին դավադրությունների մասին է հայտարարում, «սևուսպիտակ» ու «հեղափոխական-հակահեղափոխական» խաղերը խաղում»,- գրել է Մելիքյանը։