«Ինչպե՞ս կարելի է բաց թողնել մի խաղացողի, ով մեկ մրցաշրջանի ընթացքում խփում է 50 գոլ». Մեսսին խոսել է Ռոնալդուի մասին
Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին խոսել է «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուս» տեղափոխության մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա, մասնավորապես, նշել է․ «Մինչև մրցաշրջանի սկսվելը, ես այդ մասին խոսեցի, սակայն «Ռեալ»-ը զայրացավ, բայց ես ճիշտ դուրս եկա։ Ինչպե՞ս կարելի է բաց թողնել մի խաղացողի, ով մեկ մրցաշրջանի ընթացքում խփում է 50 գոլ։ «Ռեալ»-ում եղավ այն արդյունքը, որը կլիներ այն ակումբի հետ, որտեղից կհեռանար Ռոնալդուն։ Իրապես Իսպանիայի Լա Լիգան նրա կարիքն ունի։ Ուժեղագույն ֆուտբոլիստներն առաջնությունը դարձնում են ավելի մրցակցային։ Հրաշալի էր, երբ նա խաղում էր այստեղ, քանի որ ամեն տարի կար մրցակցություն, և ես մտածում եմ, որ ինձ մոտ ստացվում էր դա»։