«Ինտեր»-ը ցանկանում է Մաուրո Իկարդիին փոխանակել «Ատլետիկո Մադրիդ»-ի հարձակվողի հետ
Իտալական «Ինտեր»-ը ցանկանում է փոխանակել թիմի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին «Ատլետիկո Մադրիդ»-ի հարձակվող Ալվարո Մորատայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Ըստ աղբյուրի, միլանյան թիմն ամեն կերպ ցանկանում է ազատվել Իկարդիից և այս պարագայում նրանք կողմ կլինեն, որպեսզի կայանա այդ փոխանակումը։
Ընդգծենք, որ արդեն մի քանի օր է՝ խոսվում է, որ իտալական ակումբի նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի ցանկանում աշխատել Իկարդիի հետ։