«Պետք է միայն գնալ ու հաղթել». Սադիո Մանե
«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Սադիո Մանեն խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի՝ «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպման մասին։
Նա մասնավորապես նշել է․ «Մենք ունենք փորձ եզրափակչում խաղալու և մենք այստեղ խաղացել ենք մեկ տարի առաջ, սակայն այն ժամանակ մեզ չհաջողվեց հաղթել, քանի որ «Ռեալ»-ը շատ լավն էր։ Հիմա մենք ունենք շատ մեծ մոտիվացիա և մեզ սպասվում է մեծ փորձություն։ Թե՛ մենք, և թե՛ «Տոտենհեմ»-ն ունենք երիտասարդ կազմ, սակայն երկուսիս էլ հերիքում է փորձը։ Մենք տարբեր ֆուտբոլ խաղացող թիմեր ենք։ Այստեղ երկար մտածելու կարիք չկա, պետք է միայն գնալ և հաղթել»։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է այսօր՝ ժամը 23։00-ին։