Մաուրիցիո Սարրին լքում է «Չելսի»-ն․ նա կգլխավորի «Յուվենտուս»-ը
Լոնդոնի «Չելսի»-ի իտալացի մասնագետ Մաուրիցիո Սարրին կհեռանա լոնդոնյան ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից, որն էլ հղում է անում լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի խոսքերին։
60-ամյա իտալացի մասնագետի գործակալը հանդիպել է անգլիական ակումբի ղեկավարներին, որպեսզի չեղարկեն պայմանագիրը, քանի որ Սարրին ամենայն հավանականությամբ կգլխավորի Թուրինի «Յուվենտուս»-ը։
Իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն էլ նշում է, որ այսօր երեկոյան Սարրին կհանդիպի լոնոնյան ակումբի ղեկավարների հետ, որպեսզի նշի իր Իտալիա վերադարձի մասին։