Ողբերգական դեպք ԱՄՆ-ում․ զինված տղամարդը կրակել է իր կոլեգաների ուղղությամբ․ կա 12 զոհ (տեսանյութ)
ԱՄՆ-ի Վիջինյա նահանգում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի։ Այս մասին տեղեկացրել են տեղի ոստիկանությունից։
Ողբերգությունը տեղի է ունեցել քաղաքի աշխատանքային գրասենյակներից մեկում։ Գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն իր հետ բերել է ատրճանակ, որն ունեցել է խլացուցիչ և սկսել է կրակել կոլեգաների վրա։ Մահացածների մարմինները հայտնաբերվել են շենքի տարբեր սենյակներում։
Հանցագործին փորձել են բռնել ոստիկանները, սակայն նա կարողացել է վիրավորել նաև ոստիկանության աշխատակիցներից մեկին։ Վիրավորում ստացած ոստիկաններից մեկը մահացել է։ Այժմ տեղում աշխատում են ոստիկաններն ու քննիչները և փորձում են պարզել հանցագործության բոլոր մանրամասները։