Պորոշենկոն մեղադրվում է իշխանությունը զավթելու մեջ. 5-րդ քրգործն է հարուցվել
Ուկրաինայում նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոյի դեմ կրկին գործ է հարուցվել: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Այս անգամ Պորոշենկոն մեղադրվում է իշխանությունը զավթելու մեջ: Սա արդեն հինգերորդ հարուցված գործն է՝ ընդդեմ Պյոտր Պորոշենկոյի: Նախորդ շաբաթ նրան մեղադրանք էր ներկայացվել՝ պետական դավաճանության մեղադրանքով:
Խոսքը վերաբերում է Կերչի նեղուցում նախորդ տարի տեղի ունեցած միջադեպին:
Պորոշենկոյին կասկածում են նաև իշխանության չարաշահման, փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ: