Հոսպիտալացվել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հոսպիտալացվել է։ Այս մասին տեղեկանում ենք Bild-ից։
Ըստ աղբյուրի՝ Լյովն ունեցել արյան շրջանառության հետ կապված խնդիր, ինչի պատճառով էլ գերմանացի մասնագետը հոսպիտալացվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա բաց կթողնի Գերմանիայի ազգային հավաքականի առաջիկա մի քանի խաղերը։