«Բարսելոնա»-ն ցանկանում է գնել «Միլան»-ի հարձակվողին
Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված է իտալական «Միլան»-ի լեհ հարձակվող Կշիշտով Պյոնտեկի ծառայություններով։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Լեհ հարձակվողը համարվում է իսպանական ակումբի այս տարվա գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը, չնայած նրան, որ Պյոնտեկը միլանյան ակումբի հետ ունի պայմանագիր մինչև 2023 թվականը։
Նշվում է նաև, որ իսպանական ակումբը կփորձի գնել նաև Ալեքսանդր Լակզեթի տրանսֆերը։