«Ռեալ»-ն Էդեն Ազարի համար կառաջարկի 120 միլիոն եվրո
Մադրիդի «Ռեալ»-ն սկսել է բանակցությունները Լոնդոնի «Չելսի»-ի հետ Էդեն Ազարի տրանսֆերի հարցում։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Առաջիկա օրերին «Արքայական ակումբը» Ազարի համար կառաջարկի 120 միլիոն եվրո։
Ավելի վաղ անգլիական սպորտային կայքերը գրեցին, որ լոնդոնյան ակումբն Ազարի համար կպահանջի 147 միլիոն եվրո։
Ընդգծենք, որ Էդեն Ազարը «Չելսի»-ի կազմում դարձավ Եվրոպալիգայի գործող չեմպիոն։