Պաշտոնական․ Անտոնիո Կոնտեն գլխավորեց իտալական «Ինտեր»-ը
Իտալական «Ինտեր»-ը իր պաշտոնական կայքէջում գրել է, որ Անտոնիո Կոնտեն դարձել է թիմի գլխավոր մարզիչը։
Իտալացի մասնագետի պայմանագրի ժամկետը դեռ չի նշվում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոնտեն միլանյան ակումբի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր։ Կոնտեի վերջին ակումբը եղել է Լոնդոնի «Չելսի»-ն։
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հեռացվեց «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին։