Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի մինչև 37 աստիճանի. Սուրենյան (ֆոտո)
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հունիսի 1-5-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի հունիսի 4-5-ին, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +36․․․+37 աստիճանի։ Չնայած սպասվող շոգերին, հունիսի 2-5-ին հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը նորմայի սահմաններում»։