Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է պաշտոնական Կրեմլը:
Քննարկման կարևոր թեմա է եղել Իդլիբում գտնվող ահաբեկիչների վերացումը: Պուտինն ու Էրդողանը համաձայնվել են, որ պետք է կրկնապատկեն իրենց ուժերը՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար:
Երկու երկրի նախագահները պայմանավորվել են առանձնազրույց ունենալ հունիսի 28-ին կայանալիք G20-ի գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի կունենա Ճապոնիայում: