Հյուսիսային Կորեայում մահապատժի է ենթարկվել ԱԳՆ 4 աշխատակից
Հյուսիսային Կորեայում ամերիկյան հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիմ Խեկ Չխոլը մահապատժի է ենթարկվել մարտ ամսին այն բանից հետո, երբ Հանոյում անհաջողությամբ էր ավարտվել Կիմ Չեն Ընի և Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Տեղեկատվություն կա, որ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության ևս չորս աշխատակից է մահապատժի ենթարկվել:
Կիմ Չեն Ընը մահապատժի է ենթարկել նրանց, քանի որ նրանք չեն հաջողել Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը որևէ համաձայնության գալու առումով:
Հիշեցնենք, որ Վիետնամում տեղի ունեցած Կիմ Չեն Ըն-Դոնալդ Թրամփ հանդիպմանը երկու երկրի ղեկավարները որևէ հայտարարի չեն եկել: