Ի՞նչ կմնա կլասիկ պատգամավորից, եթե նա կլասը գցի. Համազասպ Դանիելյանը Մարուքյանի համար մածուն էր բերել (տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ԱԺ նիստի իր ոլւյթն սկսեց բարի լույս մաղթելով բոլորին:
Նա անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը՝ կապված ԵՊՀ-ի և այլ բուհերի իշխանական թեկնածուների ու քաղաքականացված լինելու հետ: Համազասպ Դանիելյանը նկատում է, որ եթե կա խնդիր պետքէ քննարկել, բայց համամիտ չէ, որ ԵՊՀ ռեկտորի թեկնածուն ընտրվել է զուտ այն պատճառով, որ իշխանության առաջադրած թեկնածուն էր:
«Պարոն Մարուքյան, հա՛՛մ նալին եք խփում, հա՛մ մեխին»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ Մարուքյանը շատ հարցերում է իրեն հակասում:
«Ի՞նչ կմնա կլասիկ պատգամավորից, եթե էդ պատգամավորը կլասը գցի ու կլասը վերանա»,-ասաց պատգամավորն ու նշեց, որ Մարուքյանի համար մածուն է բերել:
Մանրամասները՝ տեսանյութում