Խաղաղ, ինքնաբուխ ակցիա՝ Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի գրասենյակի դիմաց
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որով հրավիրում է հանրահավաքի:
Հայտարարության մեջ ասված է.
«Այսօր, մայիսի 31-ին՝ ժամը 12:00-ին ՎԵՏՕ շարժումը խաղաղ, ինքնաբուխ ակցիա է իրականացնելու Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի գրասենյակի դիմաց:
Բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն միանալու կարող են ժամը 11:50-ին գալ Սուրբ Զորավոր եկեղեցու մոտ:
Նշեմ, որ խաղաղ ակցիային մասնակցելը չունի որևէ իրավական հետևանք, իսկ եթե այդպիսիք փորձեն սարքել, ապա ողջ պատասխանատվությունն ինքնակամ ստանձնում է Նարեկ Մալյանը:))»: