Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն»

Ինչ է ակնարկում ՄԽ համանախագահությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցից հետո տարածել են հայտարարություն՝ ամփոփելով այցն ու շարադրելով իրենց առաջարկները:

Նշենք, որ նման հայտարարություններ համանախագահները տարածում են ամեն անգամ տարածաշրջան կատարած այց հետո՝ որպես ամփոփում և հաշվետվություն:

Եվ այսպես՝ այս անգամ համանախագահներն իրենց հայտարարությամբ անդրադարձել են շփման գծում և միջազգային սահմանին իրավիճակին և մարտի 29-ին Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարների քննարկումներին:

Համանախագահներն այս անգամ ներկայացրել են արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ հստակ առաջարկներ, որոնք, ինչպես ասված է հայտարարության մեջ, ներառում են մարդասիրական և անվտանգության սկզբունքներ:

Մինսկի խմբի համանախագաները խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում ունեցած կորուստների համար և կողմերին կոչ արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ իրավիճակի սրումից խուսափեու համար:

Այս հայտարարությունը հերթական անատամ հայտարարությունն է, որը Հայաստանին և Ադրբեջանին հավասարեցնում է և երկու կողմերի կոչ անում առավելագույն զսպվածության:

ՄԽ համանախագահներն այս անգամ էլ հասցեական հայտարարություն չեն արել, իսկ որ առավել ճիշտ կլիներ՝ այդ զսպվածության կոչը չեն ուղղել բացառապես Ադրբեջանին, ով կրակում է ՀՀ սահմանի, զինվոին հաց տանող մեքենայի վրա:

Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների մասին ևս խոսք չկա:

Այս պայմանավորվածությունների մասին համանախագահները չեն հիշում թավշյա հեղափոխությունից ի վեր, իսկ ՀՀ պաշտոնյաներն էլ նրանց այդ մասին երբևէ չեն հիշեցնում՝ հիմնավոր կասկածներ ստեղծելով, որ այս լռության նպատակն ի վերջո այդ պայմանավորվածությունների վերջնական թաղումն է:

Իսկ ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված առաջարկին, ապա Արցախի անվտանգության երաշխավորությամբ հանդես եկող ՀՀ վարչապետը պարտավոր է հանրությանը ներկայացնել, թե ինչ մարդասիրական քայլերի մասին է խոսում կամ ակնարկում համանախագահությունը և որոնք են այդ անվտանգային միջոցները:

NEWSPRESS.am