Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է՝ առևտուր կանենք․ Փաշինյանը՝ ՏավուշցիներինՓաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջՃապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ«Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան (տեսանյութ)Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինՔաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը․ ՈւՂԻՂԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Կառավարության 2024 թվականի ապրիլի 18–ի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱռողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շտապ դիմել է Էմանուել Մակրոնին և Շառլ ՄիշելինԴարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա․ ՊՆ (տեսանյութ) Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան Պաշտոնապես սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքը Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել ԼՂ-ից խաղաղապահների հեռացումը կանխատեսվում էր, սրանով պատմությունը չի ավարտվում․ Մարկեդոնով Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է. Հարավային Աֆրիկայի դեսպանը՝ քպ-ական պատգամավորին Աշխարհի գավաթ․ Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը եզրափակչում են Բաքուն հայտարարում է՝ Ակնայում Խաչենի հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի Հաքերները փորձել են հարձակվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա․ մանրամասներ Սուքիասյանին, հավանաբար, ոգեշնչել է Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումը, դատապարտում ենք․ ՀԺՄ Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները Սրանք անպատժելիության սահմաններն անցնում են, 44-օրյայի մասնակից Սամվելին կկալանավորեն (տեսանյութ) «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել»․ հայտարարություն Իրանի հարձակումը հետ մղելը Իսրայելի համար արժեցել է մեկ միլիարդ դոլարՀայաստանի համար ճակատագրական պահերին միշտ էլ զգացել ենք եզդի եղբայրների աջակցությունը ՆԳՆ-ում փորձել են հասկանալ՝ ապագա ոստիկանները պատրա՞ստ են ընկալել նոր պահանջները Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է

Հյուրանոց Գերմանիայում և հաշվեհամար՝ կոռուպցիոն գործարքների համար. ՊՎԾ պետը կբացահայտի՞ հոր թնջուկը

Այժմ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնող 28 ամյա երիտասարդը՝ Արգիշտի Քյարամյանը, ով այդպես էլ ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է իր՝ Կոտայքի թեմի առաջնորդի որդի լինելը կամ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սանիկը լինելու վերաբերյալ տեղեկությունները, թույլ էլ չի տալիս խախտել իր անձնական կյանքի գաղտնիությունը, այնուամենայնիվ, մամուլի ուշադրությունից նոր մանրամասները չեն վրիպում:

Այս պաշտոնյայի շուրջ սկանդալները շատ են՝ սկսած հորը թաքցնելուց` մինչև կասկածելի հայտարարագրերը և շատ կամեցող քեռին, ով նրան միլիոնավոր դրամներ է նվիրել:

Բարձրաստիճան պաշտոնյան հայտարագրել է 32 միլիոն դրամ, 48 հազար ամերիկյան դոլար, երկու առանձնատուն, չորս հողամաս, հողամասին ամրացված անշարժ գույք և ավտոտնակ: Այս պաշտոնյայի հայտարարագրում առկա են նաև ութ միլիոն դրամը գերազանցող զարդեր: Նրա կինը՝ Ռուզաննա Քյարամյանը ևս պատկառելի ունեցվածքի տեր է: Նրա հայտարարագրում առկա են ոսկյա, ադամանդե և այլ ազնիվ մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված զարդեր, որոնց ընդհանուր արժեքը 10 հազար դոլար է: Ռուզաննա Խաչատրյանը ևս ամուսնու նման՝ միլիոններ ունի: Նա հայտարարագրել է 26 մլն դրամ և 46 հազար ամերիկյան դոլար: 4000 դոլարի էլ փոխառություն ունի:

Հանրահայտ իրողություն է, որ մինչև այսօր Արգիշտի Քյարամյանը թաքցրել է, թե ով է իր հայրը: Իսկ շշուկներն ու պաշտոնական փաստաթղթերն այդպես էլ չեն դադարում պնդել, որ նրա հայրը Էլբեկ Երեմի Քյարամյանն է:

Արգիշտի Էլբեկի Քյարամյանը, ըստ ԿԸՀ ընտրողների ռեգիստրի տվյալների, ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին՝ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: Նույն աղբյուրի համաձայն՝ Հայաստանում ընդամենը մեկ Արգիշտի Էլբեկի Քյարամյան կա, որը ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին՝ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: Նույն պաշտոնական աղբյուրի համաձայն՝ Հայաստանում նաեւ մեկ Էլբեկ Երեմի Քյարամյան կա, որը կրկին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից է, ծնված 1964 թվականին, ով էլ նրա հոգևորական հայրն է:

Էլբեկ Քյարամյանը, ով www.orthodoxia.ch կայքում ներկայացված է որպես Առաքել Էլբեկ Քյարամյան, եղել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ հոգևոր հարցերով խորհրդականը: Շատ հետաքրքիր է նաև այս մարդու դիրքը ոստիկանական համակարգում:

Որոշ լուրերի համաձայն՝ բավականին խոշոր կաշառքները, որոնք «ֆռռացել են» համակարգում, վերջին հանգրվանն ունեցել են հոգևոր սպասավորի հաշվեհամարին, որը բացված է եղել «Արարարտ» բանկի Ծաղկաձորի մասնաճյուղում: Տարբեր գործերով կաշառքները նստեցվել են նրա այս հաշվեհամարին, ապա այստեղից ուղարկվել Գերմանիայում գտնվող՝ իրեն պատկանող մի հյուրանոցի կառուցման և կահավորման համար նախատեսված ծախսերի համար: Ի դեպ, բավականին բարձրաստիճան պաշտոնյա այս հյուրանոցում բաժնետեր է, ով էլ հոգացել է, որպեսզի օդից եկող գումարները չպակասեն և մշտապես տեղ հասնեն: Հարց է առաջանում՝ արդյոք Արգիշտի Քյարամյանը կստուգի՞ հոր ունեցվածքը, կանի՞ բացահայտումներ, թե ինչ հյուրանոց ունեն Գերմանիայում և ինչ փողերով են այն բերել վերջնական տեսքի:

Ի դեպ, ԺՊ նշանակվելուց մինչ այժմ Արգիշտի Քյարամյանի զբաղեցրած աթոռը կարծես թե դատարկ է, նա այդպես էլ մատը մատին չի տալիս, միայն թե հասցնում է հանրության մեջ արդեն իսկ վարկաբերկված և կոռուպցիայի մեջ թաթախված մարդկանց նշանակել պաշտոնների: Նրա խորհրդական է նշանակվել Աշոտ Վանյանը, ով 2008թ.-ին Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության պետն է եղել, հավանաբար, նրա այս նշանակումը եղել է ի վարձատրություն «Ազատության»-ը տված այն հարցազրույցի, թե 2008թ.-ի մարտի 1-ին Ղարաբաղից զինծառայողների շարասյուն է մտել Հայաստան, և ինքն անձամբ է դիմավորել:

Քյարամյանը նաև խոորհրդական է նշանակել կառավարման համակարգի ֆինանսական բլոկում բարձր պաշտոններ զբաղեցրած, «գունեղ» կենսագրություն ունեցող Արմեն Ալավերդյանի որդուն՝ Լևոն Ալավերդյանին:

NEWSPRESS.am