Ակտիվիստ Ջիվանը ջարդել է ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հորաքրոջ գերեզմանի քարը․ հերոսի եղբայրները պատմել են (տեսանյութ)
Ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը, թեև պնդում է, որ ինքն Ազգային հերոս, զոհված ազատամարտիկ Ջիվան Աբրահամյանի եղբոր որդին է, սակայն դա այդպես չէ․ հերոսի հարազատներն էլ նրան չեն ընդունում։
Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը, ով մեզ հետ զրույցում մի առիթով նշել էր, որ Ջիվանը քառօրյանի ժամանակ փախել է առաջնագծից։ Այժմ Արսեն Ավետիսյանը կրկնում է, որ Ջիվանը «դավաճան ու դիշովկա է»։
Նա պատմեց, որ իր նախորդ հայտարարությունից հետո, իրեն են զանգահարել ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հարազատները և խնդրել, որ անպայման նշի՝ իրենք այդ ակտիվիստի հետ որևէ կապ չունեն։
«Ինձ զանգահարեց հերոսի հարազատ եղբայրը՝ Պետրոսը և մորեղբոր տղան՝ Սարգիսը։ Նրանք հայհոյեցին ակտիվիստ Ջիվանին»,- ասաց Արսեն Ավետիսյանը և հավելեց, որ երիտասարդը խայտառակել է նաև Պետրոսին ու Սարգիսին։
Հերոսի եղբայրները պատմել են նաև, որ Ջիվանի հայրը ուրիշ մարդ է։ Ավելին, ակտիվիստ Ջիվանն այս մասին իմանալով, զայրացել է և ջարդել Սարգիսի մոր՝ այսինքն ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հորաքրոջ գերզմանի քարը։
Արսենի նախորդ եթերից հետո, ակտիվիստը նաև հանդիպել է ազատամարտիկին ու սպառնալիքներ հնչեցրել։ Արսեն Ավետիսյանը նրան հրավիրել է համատեղ ասուլիսի, սակայն Ջիվանը հայտարարել է, թե ինքը ասելու բան չունի։
Մանրամասները՝ տեսանյութում