Մոսկվայից Գրոզնի թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել (տեսանյութ)
Մոսկվայից Գրոզնի թռչող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ «Շերեմետևո» օդանավակայան և արտակարգ վայրէջք կատարել, քանի որ ունեցել է տեխնիկական անսարքություն։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Վայրէջքի պատճառ է եղել հրդեհային համակարգի ազդանշանի միացումը։ Վայրէջքը տեղի է ունեցել Ռուսաստանի ժամանակով 10։22-ին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ազդանշանի միացման պատճառ կարող է լինել էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը։
Ինքնաթիռում եղել է 145 ուղևոր։