Կազմվել է բոլոր ժամանակների 100 լավագույն երգերի ցանկը
Ամերիկացի լրագրողները կազմել են աշխարհի բոլոր ժամանակնմերի լավագույն երգերի ցանկը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ցանկը կազմվել է` հաշվի առնելով երգերի ներբեռնման քանակը, հիթ շքերթներում առաջին հորիզոնական զբաղեցնելու հաճախականությունը։ Բոլոր ժամանակների 100 լավագույն երգերի ցանկը գլխավորում է Բրիտանական հայտնի «The Beatles» խմբի «Yesterday» երգը։
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Ադելը, Լեդի Գագան, Ջոն Լենոնը և Queen խումբը։