Պաշտոնական. Լուչիանո Սպալետին հեռացավ «Ինտեր»-ից
Իտալացի մասնագետ Լուչիանո Սպալետին հեռացավ «Ինտեր»-ից: Այս մասին տեղեկանում ենք իտալական ակումբի պաշտոնական կայքէջից:
Ակումբը շնորհակալություն է հայտնել իտալացի մասնագետին 2 տարվա աշխատանքի համար:
Սպալետիի գլխավորությամբ ակումբը 2-րդ տարին է, որ խաղալու է Չեմպիոնների լիգայում:
Ընդգծենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ թիմի նոր գլխավոր մարզիչը կլինի Անտոնիո Կոնտեն: