Անտոնիո Կոնտեն չի ցանկանում աշխատել Մաուրո Իկարդիի հետ
Իտալական «Ինտեր»-ի ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն արդեն սկսել է զբաղվել թիմի նոր քաղաքականությամբ: Այս մասին տեղեկանում ենք Gazzeta Dello Sport կայքից:
Կայքը, մասնավորապես, նշում է, որ Կոնտեն չի պատրաստվում աշխատել թիմի հարձակվող Մաուրո Իկարդիի հետ և կառաջարկի թիմի ղեկավարությանը, որ նրան վաճառեն: Կոնտեն այսպես է ցանկանում անել, քանի որ Իկարդին այս տարի գրեթե դուրս չի եկել խաղադաշտ:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Իկարդիից վերցրին ավագի թևկապը: