Ֆելիպե Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական 3 գրանդ ակումբներ
«Բարսելոնա»-ն այս ամռանը ցանկանում է վաճառել թիմի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Այս մասին ակնարկել է անգամ Կոուտինյոն՝ ընդգծելով, որ ամռանը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Այս ամենի հետ մեկտեղ լարվել են նաև Կոուտինյոյի ու կատալոնական ակումբի երկրպագուների հարաբերությունները, ովքեր խաղերի ժամանակ սուլում էին նրան։
Այս պահի դրությամբ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և Լոնդոնի «Չելսի»-ն։