Իտալիայում մահացել է Նիկոլետտա շունը,որը շուրջ 10 տարի ապրում էր իր տիրոջ գերեզմանի մոտ
Իտալիայում սատկել է Նիկոլետտա անունով շունը, որը հայտնի էր նրանով, որ շուրջ տասը տարի ապրում էր իր տիրոջ գերեզմանի մոտ, ով թաղված էր Պանցա քաղաքի գերեզմանատանը:
Շան մահվան պատճառն ուռուցքն է եղել: Մինչ մահանալը, մի քանի օր շունն այլևս չի կարողացել շարժվել, տեղի բնակիչներից մեկի օգնությամբ շանը տեղափոխել են կենդանիների հիվանդանոց:
Շան տերը մահացել էր 2009 թվականին, ինչից հետո շունը փախել էր տանից և բնակություն հաստատել տիրոջ գերեզմանի մոտ: