Ուկրաինայում ուղղաթիռ է ընկել. կա 4 զոհ
Ուկրաինայում ռազմական Մի-8 ուղղաթիռը փորձնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Չորս հոգի զոհվել է, այդ թվում և խմբի հրամանատարը: Ուղղաթիռը թռիչքի ժամանակ վայր է ընկել ու այրվել: Դեպքը տեղի է ունեցել Սեստրյաըին գյուղի մոտակայքում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամայել է արագ քննություն սկսել՝ պարզելու ուղղաթիռի կործանման պատճառները: