ԱՄՆ-ում բժիշկները փրկել են աշխարհի ամենափոքր՝ 245 գրամանոց երեխայի կյանքը
Ամերիկացի բժիշկները փրկել են աշխարհի ամենափոքր երեխայի կյանքը: Աղջիկը ծնվել էր նախորդ տարվա դեկտեմբերին Սան Դիեգոյի Sharp Mary Birch ծննդատանը: Երեխան կշռում էր 245 գրամ, նա ոչ մեծ խնձորի չափ էր:
Երեխան ժամանակից երեք ամիս շուտ էր ծնվել: Քանի որ մոր արգանդում դադարել էր քաշ հավաքելուց, իսկ մոր կյանքն էլ վտանգի տակ էր, բժիշկները որոշել էին կեսարյան հատում կատարել:
Շուրջ հինգ ամիս երեխան հսկողության տակ է գտնվել, ինչի շնորհիվ քաշ է հավաքել, իսկ հիմա կատարյալ առողջ է, չնայած դեռ գտնվում է բժիշկների հսկողության տակ: