«Գուդվին» ընկերության ներկայացուցիչները պարտավոր են հրապարակավ ներողություն խնդրել. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ԱԺ-ի դիմաց իմ հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու և ինձ սպառնալու համար, ԶԼՄ-ների առջև մանիպուլյացիա անելու, Բաղրամյան պողոտան արգելափակելու և մեր քաղաքացիներին անհանգստություն պատճառելու, մեր ոստիկանների նկատմամբ ոչ պատշաճ վարքի և ամենակարևորը՝ տասնյակ մարդկանց մոտ իմ խոսքերը խեղաթյուրելով, իմ մասին սուտ տեղեկություններ տարածելով՝ մոլորությամբ իմ դեմ տրամադրելու համար «Գուդվին» ընկերության ներկայացուցիչները, որպես կազմակերպիչներ պարտավոր են հրապարակավ ներողություն խնդրել։
Իսկ կատարվածի մանրամասները տեսանյութում»․