Ռաուլը կդառնա Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի՝ «Կաստիլիա»-ի մարզիչը
Մադրիդի «Ռեալ»-ի «Կաստիլիա»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել «Արքայական ակումբի» լեգենդ Ռաուլը: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
41-ամյա իսպանացու նոր թիմն այս տարի Իսպանիայի 3-րդ դիվիզիոնում գրավել է 4-րդ հորիզոնականը և իրավունք է ստացել հանդես գալ «Սեգունդա Բ»-ում:
Հիշեցնենք, որ նախկինում այս թիմում աշխատել են Զինեդին Զիդանն ու Սանտիագո Սոլարին: