Ռոմելու Լուկակուն 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Ինտեր»-ի հետ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ է «Ինտեր» տեղափոխությանը: Այս մասին տեղեկանում ենք Gazzeta Dello Sport կայքից:
26-ամյա բելգիացին համաձայնեցրել է իտալական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով: Նշվում է, որ Լուկակուի՝ ակումբը լքելու հիմնական պատճառը Սուլշերի պահվածքն է, ով մեկնարկային կազմում չի ընտրում Լուկակուին:
Հիշեցնենք, որ այս առաջնությունում Լուկակուն կարմիր սատանաների կազմում մասնակցել է 32 հանդիպման և դարձել 123 գոլի հեղինակ: