Հայտնի է «Ռեալ»-ի՝ Էդեն Ազարին ներկայացնելու օրը
Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը կտեղափոխվի «Ռեալ»: Եթե ինչ-որ արտառոց բան տեղի չունենա, ապա բելգիացու շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 3-ին: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Օրեր առաջ Արքայական թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակնարկեց, որ իրենք Ազարին անպայման բերելու են Մադրիդ:
Հիշեցնենք, որ նախնական տեղեկություններով բոնուսների հետ միասին իսպանական ակումբն Ազարի համար լոնդոնցիներին կվճարի 130 միլիոն եվրո: