Փողոց չենք փակում, փողոցն անընդհատ անցնում ենք․ բուքմեյքերականների աշխատողները «հեռացնում» են Սիմոնյանին (տեսանյութ)
Ազգային ժողովի մոտ տեղի է ունենում բողոքի ակցիա։ Բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչներն արգելափակել են Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները և պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Արգելափակաված փողոցները բացելու նպատակով ոստիկանները փորձում էին հեռացնել քաղաքացիներին, սակայն վերջիններս պնդում էին, որ իրենք ո՛չ թե փակում են փողոցը, այլ անցնում են այն, ինչը արգելված չէ ու իրենք, փաստորեն, օրենք չեն խախտում։
Ի վերջո, քաղաքացիներից մեկը նկատեց, որ փողոց փակելով ԱԺ ներկայացնող մեծամասնությանը իշխանության են բերել, փողոց փակելով էլ փորձում են ստիպել նրանց իջնել և հանդիպել իրենց․ «Ուզում ենք Արարատ Միրզոյանին տեսնել ու հարցնել, թե ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էս ինչի՞ է նման նախագիծ բերել ԱԺ»,- ասաց հավաքվածներից մի երիտասարդ։
Այնուհետև նրանք սկսեցին վանկարկել․ «Սիմոնյան, սիկտիր, Սիմոնյան, սիկտիր»: